Բրազիլիայում ուժեղ քամու պատճառով փլուզվել է Ազատության արձանի կրկնօրինակը


Բրազիլիայում ուժեղ քամու պատճառով փլուզվել է Ազատության արձանի կրկնօրինակը
Դեկտեմբեր 16 20:09 2025

Բրազիլիայի Գուայբա քաղաքում Ազատության արձանի կրկնօրինակը փլուզվել է ուժեղ քամու պատճառով: G1-ի փոխանցմամբ, Գուայբայի քաղաքապետն ասել է, որ տուժածներ չկան:

Փլուզված քանդակի ընդհանուր բարձրությունը 35 մ է։ Արձանի փլուզված մասը 24 մ բարձրություն ուներ։

Տարածաշրջանում հայտարարվել է 90 կմ/ժ-ից ավելի արագությամբ քամու մասին նախազգուշացում: