Կյանքից հեռացել է դաշնակահար և կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը


Կյանքից հեռացել է դաշնակահար և կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը
Դեկտեմբեր 15 09:22 2025

Մահացել է խորհրդային դաշնակահար ու կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը: Դերասանի մահվան մասին սոցցանցերում հայտնել է նրա դուստրը՝ Մարիան։

 

 

Երաժիշտը կյանքից հեռացել է դեկտեմբերի 13-ին՝ օնկոլոգիական հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո: Նա դեկտեմբերի 25-ին կդառնար 85 տարեկան։

 

Օգանեզովը համագործակցել է բազմաթիվ հայտնիների՝ Կլավդիա Շուլժենկոյի, Վալենտինա Տոլկունովայի, Իոսիֆ Կոբզոնի, Անդրեյ Միրոնովի հետ։

 

Նկարահանվել է մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Անձրևի հետքը» ու «Ննջասենյակի բանալին», աշխատել է որպես հեռուստահաղորդավար։