Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճի մոտ եղած փոքր կամրջի տակ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները մոտ 500 մետր ոտքով քայլելով, մեծ դժվարությամբ դին մոտեցրել են անվտանգ վայր:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով մոտ 55-60 տարեկան տղամարդ է:










