Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 15-ամյա տղան իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքնայով Դդմաշեն բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 400 մետր շրջվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15-ամյա վարորդը տեղում մահացել է:
Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի ասել են.
«Վարորդը 15 տարեկան տղա է, ում երեկվանից համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հարազատների հետ որոնում էին, իսկ այսօր արդեն հայտնաբերվել է ավտոմեքենան և երեխայի մարմինը»:










