Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վան քաղաքի Տուշպա շրջանում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկատվությունը տարածել է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD): Այս մասին գրում է ermenihaber-ը։
Երկրաշարժը գրանցվել է դեկտեմբերի 7-ի ուշ երեկոյան, իսկ օջախը գտնվել է 6.11 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքների մասին ահազանգեր չեն ստացվել, սակայն ուսումնասիրության աշխատանքները շարունակվում են:










