Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով


Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով
Դեկտեմբեր 2 10:58 2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում են Փրկարար ծառայությունից։

 

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

 

Սպիտակի ոլորաններում առկա է մերկասառույց։

 

Հրազդանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

 

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։