SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։35-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սադունց գյուղի զորամասի հարակից դաշտերում կովերին արածացնելու ժամանակ պայթյունի հետևանքով «Աջ ձեռքի և աջ ոտքի վնասվածք» նախնական ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ով այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Աբրահամ Բ․-ն է։ Ոստիկանները և պարեկները պարզել են, որ ժամը 14։00-ի սահմաններում ոչխարներին արածացնելու ժամանակ Աբրահամ Բ․-ն մտել է 102-րդ ռուսական ռազմաբազայի կրակադաշտի տարածք, որտեղ տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք։










