Armlur.am-ի տեղեկություններով՝ 2 օր առաջ Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում սպանություն է եղել:
Մի խումբ տղաներ վիճաբանել են, միջադեպի մասնակիցներից մեկը ընկել է գետնին, հակառակ կողմի մասնակիցները, տեսնելով գետնին ընկած անձին, մեքենան մի քանի անգամ քշել են նրա վրա։
Նրանք այնքան են մեքենան վարել քաղաքացու վրա, մինչև ստացած վնասվածքներից մահացել է։
Լրատվամիջոցը տեղեկությունը փորձել է պարզել Քննչական կոմիտեից, որտեղից պաշտոնապես հայտնել են.
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի խուլիգանության, սպանության և սպանության փորձի հատկանիշներով: 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»։










