Եթե ձեր երեխայի հետ նման բան պատահի ու հրապարակեն, դուք ի՞նչ կանեք․ Զորականից ծեծի ենթարկված դեռահասի հայրը պահանջում է դադարեցնել աղմուկը և ջնջել տեսանյութը


Եթե ձեր երեխայի հետ նման բան պատահի ու հրապարակեն, դուք ի՞նչ կանեք․ Զորականից ծեծի ենթարկված դեռահասի հայրը պահանջում է դադարեցնել աղմուկը և ջնջել տեսանյութը
Նոյեմբեր 28 14:02 2025

Զորական համայնքից, Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղայի հայրը խիստ վրդովված է համացանցում տարածվող տեսանյութից, որտեղ իր որդուն ծեծի են ենթարկում համայնքի և հարակից գյուղի մի քանի դեռահասներ։

«Ես Ալենի հայրն եմ, և ինձ հաճելի չէ, որ այսպես տարածում եք տեսանյութը, էլ չեմ ասում՝ տակի մեկնաբանությունների մասին։ Դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք իրենց աշխատանքը նորմալ կատարում են։ Ուղղակի դիմում եմ ձեզ՝ դադարեցրեք այս աղմուկը և ջնջեք տարածված տեսանյութը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց հայրը՝ Գարսևանը։

Նրա խոսքով՝ որևէ ծնողի համար հաճելի չի լինի նման տեսանյութ տեսնել, հատկապես երբ խոսքը սեփական երեխայի մասին է։ «Եթե ձեր երեխայի հետ նման բան պատահի ու հրապարակեն, դուք ի՞նչ կանեք»,-ընդգծեց նա։

Տղայի հայրը նշեց, որ ծնողները և երեխաները այժմ իրար հետ նորմալ հարաբերություններ ունեն։ «Մենք գյուղացի մարդիկ ենք, մի կտոր հաց միասին կիսող մարդիկ ենք, մեր հարցերը կարող ենք ներքին համաձայնությամբ լուծել», -ասաց նա։