Գողության փորձ է կատարվել Գյումրիում․ մանրամասներ


Գողության փորձ է կատարվել Գյումրիում․ մանրամասներ
Նոյեմբեր 26 23:17 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 12-ին, գողության դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սևակ 3 հասցեից գողացել են «Այ Դի» բանկի վճարային բանկոմատ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Վահան Մ․-ն ոստիկաններին ու պարեկներին հայտնել է, որ նոյեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում իրեն է զանգահարել նշված խանութի սեփականատեր, Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Արտյոմ Թ․-ն և հայտնել, որ նոյեմբերի 11-ի ժամը 18։00-ից մինչև նոյեմբերի 12-ի ժամը 10։30-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Պարույր Սևակ 3 հասցեում գտնվող կոշիկի խանութի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասելու միջոցով մուտք է գործել՝ փորձելով նշված խանութում տեղադրված «Այ Դի» բանկի բանկոմատից կատարել գողություն, սակայն բանկոմատի դրամապահոցը արգելափակվել է և գումար չի գողացել։

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։