Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի մեջ մեղադրվողները փորձել են սպանել նրան թունավորված պիցցայով։
Այս մասին հայտարարվել է Երկրորդ Արևմտյան շրջանի ռազմական դատարանում կայացած դատական նիստում, որտեղ քննվում է լրագրողի դեմ մահափորձի գործը։
Դատական նիստի ընթացքում լսվել է գործով մեղադրյալներից մեկի՝ Անդրեյ Պրոնսկու բնակարանում կատարված ձայնագրությունը։
«Օրինակ, մենք գտնում ենք Սոլովյովի հասցեն, հետևում նրա պատվերին Yandex Food-ի միջոցով, խլում ենք պատվերը և նրան թունավորված պիցցա ենք տալիս», - ձայնագրության մեջ Պրոնսկին բացատրում է իր հանցակցին՝ Վլադիմիր Բելյակովին և գործով մյուս մեղադրյալներին։
Այդ զրույցի ընթացքում քննարկվել է նաև մեկ այլ ծրագիր՝ թունավոր նյութեր ցողել ղեկի և մեքենայի սրահի այլ մասերի վրա։ Ի վերջո, թունավորման գաղափարը մերժվել է։ Մեղադրյալները որոշել են պայթեցնել հեռուստահաղորդավարի մեքենան՝ ինքնաշեն սարքով։
Դատարանում հարցաքննության ժամանակ Պրոնսկին հայտարարել, որ ձայնագրությունը կեղծված է։ Բելյակովը, սակայն, պնդել է, որ քաղաքական ատելություն է տածում Սոլովյովի նկատմամբ։










