Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 81-ամյա կնոջ մարմինը


Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 81-ամյա կնոջ մարմինը
Նոյեմբեր 24 19:04 2025

Նոյեմբերի 17-ին հաղորդվել էր 1944 թվականին ծնված Նինա Մարտիրոսովայի անհետ կորելու մասին: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում նոյեմբերի 21-ին Լուկաշին-Նորավան ճանապարհի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող առվատարում, հայտնաբերվել է նրա դիակը՝ առանց բռնության հետքերի։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Կատարվում է նախաքննություն: