39 տարեկանում մահացավ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը ` քաղցկեղի դեմ 1 տարվա պայքարից հետո։ Լուրը հայտնում է «Սպորտային լուրեր» ֆեյսբուքյան հարթակը։
Վանես Նորիկի Մարտիրոսյանը Հայաստանի 8-ակի չեմպիոն էր, ԱՄՆ «Ոսկե ձեռնոցներ»-ի չեմպիոն, 2004 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, NABF աշխարհի չեմպիոն, թափուր NABO աշխարհի չեմպիոն, WBA International աշխարհի չեմպիոն, WBC Silver աշխարհի չեմպիոն և WBO Inter-Continental աշխարհի չեմպիոն սուպերմիջին քաշային կարգում: Նա իր վերջին պրոֆեսիոնալ մենամարտը անցկացրել էր 2018 թվականին լեգենդար Գենադի Գոլովկինի դեմ։
«Ես պարզապես աղոթում եմ Աստծուն, որ ինձ բուժի... Ես աղոթում եմ հրաշքի համար։ Բժիշկներն ասում են, որ դա այնքան հազվադեպ է, որ ազդում է մարդկանց միայն 1%-ի վրա։ Գիտեք, իմ եղբայրը մահացավ սրտի կաթվածից 40 տարեկանում։ Մայրիկս ու հայրիկս արդեն թաղման տեղ են ամրագրել նրա կողքին։ Ես նրանց ասացի, որ չեմ ուզում հաջորդը լինել»,- Վանեսի վերջին խոսքն է։










