Հրդեհ ավտոմեքենայում


Հրդեհ ավտոմեքենայում
Նոյեմբեր 24 08:26 2025

Նոյեմբերի 23-ին, ժամը 23։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանթաշյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ․Նժդեհի փողոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին, մարվել՝ 23։43-ին։ Այրվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան` մասամբ։