Դիլիջանի «Գառան քար»-ում մոլորվել է օտարազգի քաղաքացի


Դիլիջանի «Գառան քար»-ում մոլորվել է օտարազգի քաղաքացի
Նոյեմբեր 22 22:48 2025

Նոյեմբերի 22-ին, ժամը 17։12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Դիլիջան համայնքի անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները Դիլիջան համայնքի «Գառան քար» կոչվող հանդամասում հայտնաբերել են օտարազգի քաղաքացուն և ուղեկցել դեպի Դիլիջան քաղաք: