Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Մուղնի բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Toyota Camry», «ՎԱԶ 2121» մակնիշների ավտոմեքենաները և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։










