Ջրվեժի «Անուշիկ» հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին


Ջրվեժի «Անուշիկ» հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Նոյեմբեր 22 16:46 2025

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղում գործող «Անուշիկ» ռեստորանահյուրանոցային համալիրի սենյակներից մեկում քաղաքացին չի արձագանքում հեռախոսազանգերին ու դռան թակոցներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, բացելով դուռը, մահճակալին հայտնաբերել են տղամարդու դի։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղում Երևանի գնդի պարեկներն ու ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 43-ամյա Մ. Թ.-ն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։