Մաhացու վթար՝ Արագածոտնում, «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, այնուհետև բախվել քարե պարսպի, վիրավnր կա նաև


Մաhացու վթար՝ Արագածոտնում, «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, այնուհետև բախվել քարե պարսպի, վիրավnր կա նաև
Նոյեմբեր 21 19:12 2025

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Աշնակ գյուղի Իսրայելյան փողոցում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխայի, բախվել քարե պարսպին և կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում։

Ինչպես դեպքի վայրում հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով երեխան տեղում մահացել է, իսկ բեռնատարի վարորդին առաջինը օգնության են հասել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական  ջոկատի փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ, հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել, ով այնուհետև տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: