Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3,5 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 41-ամյա Ալբերտ Գ.-ի վարած «Opel Astra» մակնիշի և 21-ամյա Գեղամ Վ.-ի վարած «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երկու ավտոմեքենաների վարորդներն էլ նույն գյուղից են։
Ճակատ-ճակատի բախվել են համագյուղացիների «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր










