Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նոյեմբերի 18-ի կեսօրին Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածել Վորոնեժին՝ օգտագործելով ամերիկյան հեռահար ATACMS հրթիռներ: Նախարարության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը արձակել են չորս հրթիռ:
Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ բոլոր չորս հրթիռներն էլ որսացել են С-400 և Панцирь համակարգերով: Հրթիռների բեկորները վնասել են Վորոնեժի մանկատան տանիքը, ինչպես նաև մասնավոր տունը:
«Քաղաքացիների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան», – նշել է գերատեսչությունը։










