Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արավիրի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի նախկին Ճանապարհային ոստիկանության հենակետի հարևանությամբ բախվել են «Mitsubishi» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «Chevrolet»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով քարերին, իսկ «Mitsubishi»-ում հրդեհ է բռնկվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ կա 3 կամ 4 վիրավոր, գրել է Shamshyan-ը։
Այդ տեղեկությունը իրավապահները պարզում են:
Բախման հետևանքով «Mitsubishi»-ն մեջտեղից կիսվել է, իսկ մահացածի մարմինը փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քնննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:










