Այսօր՝ նոյեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:10-ի սահմաններում «Howo» մակիշի բեռնատարը Նոր Նորք վարչական շրջանում՝ Սամվել Սաֆարյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 73-ամյա Մելանյա Մ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայի տակից դուրս են բերել վրաերթի ենթարկվածին, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիոգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։










