Այսօր՝ նոյեմբերի 16-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ահազանգ է ստացվել, որ Չայկովսկի փողոցի թիվ 11 շենքի բակում տեղադրված ավտոտնակ է այրվում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն վնասվել է նաև ավտոտնակի հարևանությամբ կայանված Երևանի բնակիչ 81-ամյա Դոնալդ Մ․-ին պատկանող «Citroen C5» մակնիշի ավտոմեքենան։










