Այսօր Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ծննդյան օրն է:
Վալոդյա Գրիգորյանի դուստրը գրել է՝
պապաս ընդամենը 41 տարվա ընթացքում այնպիսի կյանք ապրեց, որ շատ-շատերը դարեր անգամ ապրեն՝ կեսի կես չեն կարողանա ապրել։
«Ես շատ կուզեի այս խոսքերը ասել Քեզ բարձրաձայն, կուզեի գրկել Քեզ
ամու՜ր, ամու՜ր, բայց այս խոսքերը գրում եմ և ուղարկում երկինք, որտեղ Դու ապրում ես Աստծո կողքին…
Շնորհավոր ծնունդդ, Պապ ջան
Դու մեր ուժն ու հավատն ես, մեր տունն ու տեղն ես, մեր կյանքն ու լույսն ես, արևն ու լուսինը, հպարտությունն ու հարուստությունը, սերը և երջանկությունը։ Դու մեր բոլորիս առաջնորդն էիր, քո լույսի հետևից էինք մենք գալիս, քո գաղափարներով էինք առաջ շարժվում, քո ստեղծած իդեալական կյանքով էինք ապրում, և ես շնորհակալ եմ քեզանից այս ամենի համար։ Քո շնորհիվ, Պապ, մենք ունենք այն ամենը` ինչ պետք է մարդուն երջանիկ լինելու համար։
Քո ծննդյան օրը Դու նաև ստեղծեցիր ընտանիք, և այսօր քո 42-րդ ամյակի հետ լրացավ նաև մեր ընտանիքի 23-րդ տարին
Պապաս ու Մամաս ծանոթացել են դպրոցում և Պապաս պատմում էր, որ դա սեր էր առաջին հայացքից։ Որոշ ժամանակ անց Պապաս սիրո խոստովանություն է արել մայրիկիս՝ ասելով. «Աստված ասումա, որ մենք իրար հետ պետքա լինենք» և ևս մեկ ապացույց, որ Աստված Պապայիս ողջ կյանքի ընթացքում ուղեկից էր։
Պապաս ընդամենը 41 տարվա ընթացքում այնպիսի կյանք ապրեց, որ շատ-շատերը դարեր անգամ ապրեն՝ կեսի կես չեն կարողանա ապրել։ Եվ իրոք՝ ինչ էլ որ լինի իմ Հոր նման մարդ երբեք չէր տեսել աշխարհը և նրա սրտից չուներ և չունի ոչ ոք…
Պապ ջան, Մամ ջան, շնորհակալ եմ, որ մեր համար եղաք ամենամեծ սիրո օրինակ, և Պապաս ասում էր. «Մառ` ուրիշ ոչ մի բան չեմ ուզում, մենակ փեսեքս սիրեն աղջիկներիս նենց, ոնց ես եմ քեզ սիրում»
Ամեն տարի այս օրը միասին, բայց այսօր առանց Քեզ Պապ ջան»:










