Հրազդան գետում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին


Հրազդան գետում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Նոյեմբեր 14 21:32 2025

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։
 
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: 

 

 
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել մոտ 20-25 տարեկան տղամարդու դի: 

 


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը: 

 


Տեղի ունեցածը ինքնասպանոթյուն է, դժբախտ պատահար թե սպանություն, պարզ կլինի դիակի դատաբժշական փորձաքննության վերջանական արդյունքերը հայտնի լինելուց հետո: 
 
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: