Սյունիքում «Վիլիս»-ն ընկել է ձորը, զոհ կա


Սյունիքում «Վիլիս»-ն ընկել է ձորը, զոհ կա
Նոյեմբեր 12 18:29 2025

Այսօր ողբերգական ելքով ավտոպատահար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան Կաղնուտ բնակավայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր բարձրությունից, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտվել ձորում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: 
 
Նրա դին  փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: 
  
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։