Երկու հոգու են դանակահարել Աբովյանում, 24-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է


Երկու հոգու են դանակահարել Աբովյանում, 24-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Նոյեմբեր 10 21:03 2025

Այսօր  սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ին ՀՀ ՆԳՆ   ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից. հայտնել են, որ դանակահարության հետևանքով բուժկենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց  ժամանած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուսը գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: 
 
Ընթացքում  պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում։ Այնտեղ և հարակից՝ Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերել են արնանման հետքեր: 
 
Դեպքի փաստով «սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 24-ամյա Սարգիս Զ.-ն է: