44-օրյա պատերազմում անմահացած հերոս Հայկ Մկրտչյանի մայրիկը հրապարակել է որդու նամակը պատերազմական օրերից։
Մայրիկին ուղարկած հաղորդագրությունում Հայկը պատմել էր, որ նահանջ հրաման են տալիս։
«Չգիտեմ, մի թավուր չի դզում նահանջելը... Լացս գալիս ա էս խայտառակությունից, մամ... Մամ, ես չեմ ուզում աչքիս դեմը Ղարաբաղը կորցնենք: Կուբաթլուն էլ մերը չի...»,- գրել էր հերոսը։
«Դեռ հոկտեմբերի 23-ին Հայկաս արդեն զգում էր, որ Արցախը այլևս մերը չէ… Նա երբեք այնտեղ չէր եղել, բայց այլևս չէր կարող պատկերացնել կյանքը առանց նրա…
Տղայիս սիրտը կանգնեց նոյեմբերի 9-ին.. պատերազմի ավարտին զուգահեռ...
Արդեն հինգ տարի է, ինչ չեմ լսում Հայկայիս զրնգուն ծիծաղը և չեմ տեսնում իր պայծառ ժպիտը… իմ թագավոր տղա...»,- գրել է Հայկի մայրիկը։










