«Հրապարակ» թերթը գրում է․ Հանրապետությունում ավարտվել են բուհերի բակալավրիատի հեռակա ուսուցման միասնական քննությունները: Հայաստանի ազգային ագրարային համալսարանին (ներառյալ Վանաձորի ու Սիսիանի մասնաճյուղերը) այս տարի հատկացվել էր 1235 տեղ: Միասնական քննությունների արդյունքում համալրվել է այս տեղերի ընդամենը 3,7 տոկոսը: Խայտառակ արդյունքներ են գրանցվել հատկապես գյուղատնտեսական մասնագիտությունների գծով: 13 մասնագիտություններում ընդունվել է ընդամենը 14 դիմորդ: Երկրի համար կարեւոր մասնագիտությունների գծով ընդունվել է 1-2-ական դիմորդ, կամ ընդհանրապես չեն ընդունվել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 07․ 11․ 25 թ









