Ոչ ոք չի տուժել հրդեհից, շարունակում ենք մեր բնականոն աշխատանքը. KFC


Ոչ ոք չի տուժել հրդեհից, շարունակում ենք մեր բնականոն աշխատանքը. KFC
Նոյեմբեր 6 23:02 2025

KFC ռեստորանային ցանցը հայտարարություն է տարածել՝ այսօր մասնաճյուղերից մեկում բռնկված հրդեհի կապակցությամբ.

«Տեղեկացնում ենք, որ ո՛չ մի աշխատակից, ո՛չ մի հյուր, ո՛չ մի անձ չի տուժել հրդեհից։

Ի պատասխան տարածվող նյութերի և հասարակության շրջանում անհանգստությունների, պաշտոնապես հայտարարում ենք, որ KFC ռեստորանային ցանցը շարունակում է իր բնականոն աշխատանքը։

Իսկ ձեր սիրելի Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող մասնաճյուղը արտաքին հարդարման աշխատանքներն ավարտվելուց հետո մոտ օրերս կվերաբացվի։ Ռեստորանի ներքին հարդարումը հրդեհից չի տուժել»։