«Սառած վիճակում են». ՀՕՖ ղեկավարը՝ սպшնված Տիգրանի քրոջ ու եղբայրների մասին


«Սառած վիճակում են». ՀՕՖ ղեկավարը՝ սպшնված Տիգրանի քրոջ ու եղբայրների մասին
Նոյեմբեր 6 20:27 2025

7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները ՀՕՖ-ում նոր միջավայրին են փորձում հարմարվել:  Հայ օգնության ֆոնդի «երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի ղեկավար Միրա Անտոնյանը Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ ավելի շատ մորն է  պետք եղել պատրաստել երեխաներից բաժանմանը.

«Մեր գործընկերները երկար զրուցել են, որ սա չի նշանակում քեզ զրկել երեխաներից, կարող ես գալ, այցելել, երեխաների հետ մի քիչ մասնագետները թող աշխատեն, դու էլ գնա, արի: Երեխաները հուզական առումով՝ սառած են, դա կարող է  կապված լինել իրենց կյանքի բնույթի հետ, վերջին շրջանում անսպասելի բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվելու հետ, շատ գնացող- եկողներ, թաղում… Որ ասեմ՝ շատ դժվար բաժանվեցին, այդպես չէր: Մայրն էլ իր էմոցիաներն արտահայտելու դժվարություն ունի»:

Միրա Անտոնյանն ասաց՝ այս պահին երեխաներին պետք է ապահով ու հանգիստ միջավայր. երբ հարմարվեն նոր միջավայրին, կսկսեն աշխատել՝ ըստ կարիքի.

«Եթե երեխան ականատես է եղել դեպքին, ապա այդ տրավմատիկ իրավիճակները պետք է հաշվի առնվեն: Անպայման կարիքները   հաշվի են առնվում, անձնային հատկանիշները, անցած փորձառությունը: Իսկ մինչ այդ՝ այս փուլում խոսքը վերաբերում է հարմարվելուն, ապահով զգալուն, ամենօրյա  կենցաղը կազմակերպելուն, հետաքրքրությունները  ավարարելուն, ինչ-որ բաների մեջ ներգրավելուն:

Պետք  է բերենք  սովորական վիճակի, հետո նոր սկսենք աշխատել տրավմայի հետ»: