Երևանի մետրոպոլիտենում հոսանքի անկում է եղել․ տեխնիկական խնդիր է առաջացել


Երևանի մետրոպոլիտենում հոսանքի անկում է եղել․ տեխնիկական խնդիր է առաջացել
Նոյեմբեր 5 14:41 2025

Երևանի մետրոպոլիտենում հոսանքի անկում է տեղի ունեցել, որի հետևանքով տեխնիկական խնդիր է առաջացել,որը վերականգնման փուլում է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանը։

 

«Այս պահին մեր մասնագետներն աշխատում են, առաջիկա կես ժամվա ընթացքում խնդիրը կկարգավորվի»,-հավելեց նա։

 

Նշենք, որ լրատվամիջոցները գրել էին՝ «Գարեգին Նժդեհ» կայարանից «Սասունցի Դավիթ» ժամանած գնացքը կանգնել է, ուղևորներին իջեցրել ու հետ վերադարձել