Գայի պողոտայում գործող խանութից գողացել են հագուստ․ վնասի չափը մոտ 1 մլն դրամ է


Գայի պողոտայում գործող խանութից գողացել են հագուստ․ վնասի չափը մոտ 1 մլն դրամ է
Նոյեմբեր 5 13:32 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ Գայի պողոտա 19/25 հասցեում գործող հագուստի խանութից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 49-ամյա Ժաննա Խ․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 27-ին ժամը 21։00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 10։40-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել նշված հասցեում գործող հագուստի խանութ և գողացել տարբեր հագուստներ՝ պատճառելով 1 մլն դրամի նյութական վնաս։

Շամշյանի տեղեկություններով՝ տուժող Ժաննա Խ․-ն «Տղամարդու հագուստ» ԱՁ-ի տնօրենն է։