13 հետաքրքիր փաստեր երազների մասին


13 հետաքրքիր փաստեր երազների մասին
Սեպտեմբեր 29 00:20 2017

1. Անհանար է խռմփացնելու ժամանակ երազներ տեսնել։

2. Կյանքի ընթացքում մարդը մոտավորապես քառորդ դար է ծախսում քնելու վրա, իսկ երազների ընդհանուր տևողությունը կազմում է մոտավորապես 6 տարի։ Այնուամենայնիվ, մենք չենք հիշում այդ 6 տարիների մեծ մասը։
3. Եգիպտական փարավոնների երազները սրբացվում էին, քանի որ փարավոնները համարվում էին Ռա աստծո զավակներ։

4. Պլատոնը կարծում էր, որ երազները առաջանում են լյարդում։

5. Մարդկանց մեծամասնությունը երազներ տեսնում է ամեն 90 րոպեն մեկ, իսկ ամենաերկարատև երազները՝ 30-45 րոպե տևողոությամբ, լինում են առավոտյան։

6. Աֆրիկյան Աշանտի ցեղում տղամարդուն դատում են, եթե նա իր էրոտիկ երազում տեսնում է հարևանի կնոջը։

7. Կանայք ավելի շատ են տեսնում երազներ, որտեղ նրանց ատամները թափվում են կամ հեռացվում են։ Սա կարող է նշանակել, որ տվյալ մարդը մեծ վախ ունի անօգնականության նկատմամբ կամ կորուստ է ապրել իր կյանքում։

8. Կեղտոտ ջրի մասին երազները ազդանշան կարող են լինել վատացող առողջական վիճակի մասին։

9. Եթե դուք երազում այլմոլորակայիններ եք տեսել, ապա դա կարող է նշանակել, որ ձեզ սպասվում են բարդություններ անձնական կյանքում, կամ էլ դուք հայտնվելու եք նոր իրավիճակից բխող բարդությունների առջև։

10. Երազում տեսած շոկոլադը մի քանի բացատրություն կարող է ունենալ կամ երազ տեսնողը կարծում է, որ ինքը պարգևի է արժանի և սպասում է դրան, կամ էլ պարզապես քնած մարդը շատ է շոկոլադ սիրում և պետք է մտածի դիետա պահելու մասին։

11. Եթե դուք երազում տեսել եք, որ դու կանգնած եք մի բարձր ժայռի գագաթին, ապա դա նշանակում է, որ դուք լայն աշխարհայացք ունեք, կամ էլ գտնվում եք կարևոր որոշում իրականացնելու շեմին, սակայն վախենում եք ձախողումից։

12. Հղի կանայք հաճախ են երազում տեսնում, թե ինչպես են իրենք վիժում, սակայն պետք չէ չափից ավելի սրտին մոտ ընդունել դա, քանի որ դա ոչ թե կանխագուշակում է, այլ հետևանք՝ իրենց տևական անհանգստության և մտավախությունների։

13. Մարդիկ թռչելու մասին երազներ են տեսել դեռ այն ժամանակ, երբ ոչ մի ինքնաթիռ կամ այլ թռչող սարքեր չէին հայտնաբերվել։