4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի է ունեցել


4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի է ունեցել
Նոյեմբեր 3 22:09 2025

Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ ժամը 16:35-ին Թուրքիայի արևմտյան մասում՝ Մարմարա ծովի մոտ, տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ, որը մասամբ զգացվել է նաև Ստամբուլում։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բալիկեսիր նահանգի Սընդիրի քաղաքի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի հետևանքների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Հոկտեմբերի 27-ին նույն տարածքում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ։