Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շենգավիթ վարչական շրջանի հասցեներից մեկը, որտեղից «սրտի կանգ, կենսաբանական մահ» ախտորոշմամբ հայտնաբերել են երեխայի մարմին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 2 ամսական Ռոբերտ Ա.-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

										









