Արցախցի տատիկին գտել են գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա՝ դաշտում․ նոր մանրամասներ


Արցախցի տատիկին գտել են գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա՝ դաշտում․ նոր մանրամասներ
Նոյեմբեր 1 23:36 2025
Երեկ ժամը 15։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղից Ժաննա Անտոնյանը, ով Արցախից բռնի տեղահանված է, տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Հարազատները երեկվանից փնտրում էին 75-ամյա կնոջը։
Ժաննա Անտոնյանն Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղից է, 2023 թվականին բռնի տեղահանվել է և արդեն 2 տարի է՝ գրեթե ամեն օր ասում է, որ իր գյուղն է ուզում, ուզում է վերադառնալ Հացի։
 ՆԳՆ-ից հայտնել են, որ կորած կինը հայտնաբերվել է Արմավիրի մարզում` Մարգարայի տարածքում։