Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի որոնումները դեռևս անարդյունք են


Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի որոնումները դեռևս անարդյունք են
Նոյեմբեր 1 11:30 2025

Ծափաթաղ համայնքի 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Երեխային դեռևս չեն հայտնաբերել։ Այս մասին  տեղեկանում ենք ՆԳՆ-ից։

 

Հիշեցնենք, որ Տիգրան Օվանեսովին փնտրում են հոկտեմբերի 27-ից, երբ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակիչը կորել է։ Նա եղբոր հետ բակում խաղալիս է եղել, հետո նրանց տեսել են հարակից դաշտում։ Եղբայրը տուն է եկել, իսկ Տիգրանը ՝ անհետացել։ Որևէ հստակ տեղեկություն եղբորից ստանալ հնարավոր չի եղել, քանի որ տղան չի կարող խոսել։

 

Փրկարարները, ոստիկանենրն ու կամավարները Տիգրանին փնտել են գյուղում, հարակից դաշտեր ու անտառում: Թեև Սևանա լիճը համայնքի տարածքից հեռու է մի քանի կիլոմետր, սակայն այդ վարկածն էլ չեն բացառում, որոնումները կազմակերպել են նաև Սևանա լճի ափամերձ հատվածում, Սևանա լճում։