Վանաձորում կրկին իրավիճակ փոխվեց. Ական թանկ է Փաշինյանի համար․ «Հրապարակ»


Վանաձորում կրկին իրավիճակ փոխվեց. Ական թանկ է Փաշինյանի համար․ «Հրապարակ»
Նոյեմբեր 1 08:24 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Վանաձորից լուր տարածվեց, որ վարչական վերաքննիչ դատարանը կարճել էր Վանաձորին վերաբերող՝ գրեթե 4 տարի ձգվող դատական գործը, որն արգելում էր, որ Վանաձորի ավագանին համայնքապետ ընտրի։

 

Հիշեցնենք, որ 2021-ին ընտրված թեկնածու Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո Փաշինյանն ու դաշնակիցները դատական հայցերով կասեցրին համայնքապետի ընտրությունը, ապա օրենքի փոփոխությամբ՝ համայնքապետ նշանակվեց կրիմինալ համբավ ունեցող Ական, որն ընտրվել է ՀԱՍԿ-ից։

 

Սակայն իրականում ԴԱՀԿ-ն էր հանել արգելանքը, իսկ դատական արգելքը չէր վերացել, Մովսես Շահվերդյանի ՀԱՍԿ-ը բողոքարկել է ԴԱՀԿ որոշումը, որ քանի դեռ դատական գործընթաներ են, ավագանու կողմից նիստեր հրավիրելու արգելքը չպիտի հանվեր, ԴԱՀԿ-ն էլ հետողորմեա է արել որոշումը: Եթե չբողոքարկեին, ապա, ըստ օրենքի, ավագանին 20 օրում պետք է իր կազմից համայնքի ղեկավար ընտրեր։

 

Կամ եթե նիստ-քվեարկություն չկայանար, ավագանին կցրվեր, եւ ընտրություններ կանցկացվեին։

 

Իսկ բողոքարկումից հետո դատական նիստերն այնքան կձգեն, որ կգա կհասնի հերթական ընտրությունների օրը: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն Ակային այնքան է հավանել, այնքան հարազատ է նրա արժեհամակարգը, որ թույլ չտվեց՝ Մամիկոն Ասլանյանը դառնա համայնքապետ, բայց ամեն գնով Ակային 4 տարի պահում է այս պաշտոնում եւ հույս ունի, որ Արկադի Փելեշյանով հաջորդ ընտրություններն էլ կհաղթի:

 

ՀԱՍԿ ղեկավարը երեկ ձեւացրեց, թե տեղյակ չէ դատական գործընթացներից, ասաց` ունեն լիազոր ներկայացուցիչ, որը զբաղվում է այդ հարցերով։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունը ոչ միայն Ակային է օգտագործում, այլ նաեւ՝ ՀԱՍԿ-ին: