«Նրանից հետո ես շուրջ մի տարի ոչինչ չեմ արել, խուսափում էի դուրս գալ». Աշոտ Համբարձումյանը՝ կնոջ՝ Լալա Մնացականյանի մասին


«Նրանից հետո ես շուրջ մի տարի ոչինչ չեմ արել, խուսափում էի դուրս գալ». Աշոտ Համբարձումյանը՝ կնոջ՝ Լալա Մնացականյանի մասին
Հոկտեմբեր 30 20:57 2025

«Ես ու Լալան մի քանի անգամ հեռացանք իրարից, հետո նորից մոտեցանք և ամուսնացանք:

 

Նա շատ բուռն բնավորություն ուներ և շատ էմոցիոնալ ռեակցիաներ էր տալիս ամեն ինչին:

Նրանից հետո ես շուրջ մի տարի ոչինչ չեմ արել, շնորհակալ եմ բոլորին ովքեր օգնեցին ինձ ու կողքիս եղան այս ընթացքում: Ես խուսափում էի դուրս գալուց: Տիեզերքն ինձ այնպիսի մարդիկ ուղարկեց, որ կարողանամ հաղթահարել: Սկզբում շատ դժվար էր, բայց սկսեցի զբաղվել սպորտով, բավականին շատ բան փոխեց, շատ բան փոխեցին նաև թոռնիկներս:

 

Մի անգամ թոռնիկներս մոտեցան, ասացին՝ պապիկ գիտե՞ս Լալան մահացել է: Ես նրանց հետևյալ կերպ բացատրեցի, որ գալիս է մի պահ, երբ մարդիկ գնում են մի ուրիշ տեղ, հետո մենք պիտի գնանք ու միանանք նրանց»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով Լալա Մնացականյանի կորստի մասին, պատմել է նկարիչ Աշոտ Համբարձումյանը՝ դերասանուհի Լալա Մնացականյանի ամուսինը: