ՔՊ-ական համայնքապետի քրեական անցյալն ու ներկան ․ խողովակներ է գողացել․ «Հրապարակ»


ՔՊ-ական համայնքապետի քրեական անցյալն ու ներկան ․ խողովակներ է գողացել․ «Հրապարակ»
Հոկտեմբեր 28 08:56 2025

«Հրապարակ» թերթը գրում է․   Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն իր գերդաստանով պատուհաս է դարձել Սյունիքում՝ Լիսկայի ազգուտակի արժանի փոխարինողը դարձել։

Մամուլը բազմիցս գրել է նրանց մասնակցությամբ «ռազբորկաների» մասին, որոնք անպատիժ են մնացել, քանի որ մարզի դատախազը Մելիքսեթի որդին է՝ Մասիս Պողոսյանը։

Չնայած գլխավոր դատախազին մարզի ՔՊ-ականները բողոքել էին Սյունիքի դատախազից, սակայն մեզ ասացին, որ հայրը, որը Սուրեն Պապիկյանի խորհրդականն է, նախարարին խնդրել է բարեխոսել որդու համար։

Տեղեկացանք, որ հիմա էլ փորձում է փրկել քրոջ որդուն՝ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցին, որի նկատմամբ ապօրինի ընդերքօգտագործման փաստով վարույթ է հարուցվել։

Ամիսներ առաջ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, որ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Տեղ համայնքի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության ընդերք են օգտագործում։

«Ծավալված գործունեության հետեւանքով դեգրադացվել է 6.210 քառակուսի մետր մակերեսով տարածք: Ընդերքօգտագործման ապօրինի այս գործունեության հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 63 միլիոն ՀՀ դրամի վնաս»։ Գործն ուղարկել էին Քննչական, վարույթ է հարուցվել, սակայն մեզ ասացին, որ ապօրինի գործունեությունը չի դադարեցվել։ Ուշագրավ է, որ 2016-ին էլ նույն Ղուլունցը «հափշտակել է Խնածախի ջրհան կայանի խողովակները՝ պետությանը մեկ միլիոնից ավելի վնաս տալով, որի համար տուգանել են աշխատավարձի 600-ապատիկի չափով»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 28. 10․ 25 թ