ArmLur.am-ը գրում է. «Այսօր խորհրդարանի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում կսկսեն քննարկել 2026 թվականի բյուջետային լսումները: ArmLur.am -ը տեղեկացավ, որ առավոտյան պետք է ԱԺ ներկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով պետք է առաջին ելույթն ունենա 2026 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ:
Հիմնական զեկուցողները կլինեն` ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:
ԱԺ պետք է ներկայանա նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Մենք տեղեկացանք, որ բյուջեի քննարկումը նախատեսված է մինչև նոյեմբերի 6-ը: Իսկ արդեն նոյեմբերի 11-ին կամփոփվեն քննարկումները, ու հարցը կընդգրկվի ԱԺ-ի լիագումար նիստերի քննարկման ցանկում»։










