ArmLur.am-ը գրում է. «ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ իշխանությունները արդեն լրջորեն պատրաստվում են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին: Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը հորդորել է բոլոր գերատեսչություններին դիմում-նամակ գրել ու կոնկրետ ծրագիր ներկայացնել, որը կարող է ներառվել ՔՊ-ի՝ 2026 թվականի նախընտրական ծրագրում:
ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ «համակարգումն» իրականացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, համակարգելու է ողջ գործընթացը ու ներկայացնի ծրագրերը Փաշինյանին: Հիմա բոլոր գերատեսչություններում ծրագիր-պլան են գրում՝ գեղեցիկ, ականջահաճո, որպեսզի ՔՊ-ն հանրությանը ներկայացնի, թե տարբեր ոլորտներում ինչ «ծաղկունք» է սպասվում:
Նշենք, որ ուրբաթ օրը ՔՊ-ն հին ու նոր կազմով վարչության նիստ էր անցկացրել, որտեղ էլ փակ ընտրություն էր կատարվել:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի նախընտրական շտաբի պետ:
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ընտրվել էր շտաբի պետի տեղակալ քարոզչության գծով»։









