11 վիրավոր Տավուշի մարզում ավտոբուսի վթարից․ ինչ է կատարվում․ նոր մանրամասներ


11 վիրավոր Տավուշի մարզում ավտոբուսի վթարից․ ինչ է կատարվում․ նոր մանրամասներ
Հոկտեմբեր 24 15:54 2025

Այսօր Տավուշի մարզի Բերդ-Պառավաքար ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը․ վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մետր սահել դեպի հարակից ձորակը։ ՆԳՆ հաղորդմամբ, փրկարարներն սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոբուսից դուրս բերել 3 ուղևորի և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ տուժել է 11 քաղաքացի։

ԱՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ 10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր: