Իջևան-Շամշադին ավտոճանապարհին վթարի հետևանքով 11 տուժած հոսպիտալացվել է․ Մանրամասներ


Իջևան-Շամշադին ավտոճանապարհին վթարի հետևանքով 11 տուժած հոսպիտալացվել է․ Մանրամասներ
Հոկտեմբեր 24 12:54 2025

Այսօր Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր: