ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին երեկ երեկոյան՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել ու հարցաքննել։
Կոմիտեում հարցաքննությունը կարճ է տևել։
«Երբ արքեպիսկոպոսին հարցրել են՝ ի՞նքն է խոսել այդ ձայնագրության մեջ, նա իր մտերիմ շրջապատում ասել է, որ անօրինական ձեռք բերված խոսակցության հետ կապված ինքը ասելիք չունի»,- գրել է լրատվամիջոցը։
Aysor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանից։ Նա, սակայն, հեռախոսազանգերին չարձագանքեց։
Մայր Աթոռից նույնպես փորձեցինք պարզաբանում ստանալ։ Մեր հեռախոսազանգերը կրկին անպատասխան մնացին