Վաղարշապատում Նիկոլի սրտի թեկնածուն ամենեւին էլ Արգիշտին չէ․ «Իրավունք»


Վաղարշապատում Նիկոլի սրտի թեկնածուն ամենեւին էլ Արգիշտին չէ․ «Իրավունք»
Հոկտեմբեր 22 08:36 2025

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շշուկներ են պտտվում, որ Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ն իր քաղաքապետի թեկնածուին՝ Արգիշտի Մեխակյանին դարձնելու է, պարզապես, քավության նոխազ: Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է, որն ագրեսիվ ելույթներով է հանդես գալիս ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ հոգեւորականության:

Այս ուղղությամբ, ըստ էության, Արգիշտի Մեխակյանը չի արդարացնում Փաշինյան Նիկոլի սպասումները, միեւնույն ժամանակ, հեչ նիկոլավարի չի լինի Արցախի ազատագրողներից Մեխակ Մեխակյանի որդուն քաղաքապետ դարձնելը, ուստի՝ իշխանությունը ժպտալու է Արգիշտիի դեմքին, բայց տակից սատարելու է Հարություն Մկրտչյանին:

Նույն աղբյուրներն ասում են, որ բոլորը սա հասկացել են, միայն Արգիշտին է ինչ-որ պատրանքներով ապրում, թե հեսա-հեսա քաղաքապետ է դառնալու