4 ամիս է՝ նոտար չունեն․ «Հրապարակ»


4 ամիս է՝ նոտար չունեն․ «Հրապարակ»
Հոկտեմբեր 21 09:03 2025

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Շուրջ 4 ամիս է, ինչ Դիլիջան քաղաքը եւ հարակից 6 գյուղերը՝ Գոշը, Թեղուտը, Հաղարծինը, Հովքը, Խաչարձանն ու Աղավնավանքը, նոտար չունեն։

Դիլիջան համայնքի բնակիչները նոտարական գործարքների համար ստիպված են հավելյալ փող եւ ժամանակ ծախսել, կտրել մոտ 35 կմ ճանապարհ, հասնել Վանաձոր կամ Իջեւան։

Դիլիջանում երկար տարիներ նոտար աշխատած, ծագումով Վանաձոր քաղաքից Ալբերտ Եգանյանն այս տարի տեղափոխվել է Վանաձոր եւ այնտեղ է նոտար աշխատում։

Դիլիջան քաղաքից հայտնեցին, որ արդարադատության նախարարությունը Դիլիջանում նոտար աշխատելու համար մրցույթ է անցկացրել, եւ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Դիլիջանը նոտար կունենա։ Դիլիջանցիները հույսով սպասում են։