Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Այշատ Բայմուրադովայի մարմինը. նա հաստատվել էր Երևանում՝ Չեչնիայից փախչելուց հետո


Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Այշատ Բայմուրադովայի մարմինը. նա հաստատվել էր Երևանում՝ Չեչնիայից փախչելուց հետո
Հոկտեմբեր 20 22:49 2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դիակը, նշանակվել են փորձաքննություններ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

 

Հոկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։

 

Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակն է։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
В Ереване пропала вывезенная из Чечни девушка — ASTRA