Արտակարգ դեպք՝ Երևանում. աշխատանքներ կատարելիս կռունկավարն ու 1 հոգի հոսանքահարվել են


Արտակարգ դեպք՝ Երևանում. աշխատանքներ կատարելիս կռունկավարն ու 1 հոգի հոսանքահարվել են
Հոկտեմբեր 19 18:04 2025

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Անաստաս Միկոյան փողոցից 2 քաղաքացի էլեկտրահարված վիճակում տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

 

Տեղում պարզվել է, որ Ա. Միկոյան 111/6 հասցեում կռունկի գործողությունների հետևանքով վնասվել են էլեկտրական լարերը, ինչի հետևանքով էլ կռունկավարն ու տեղում աշխատանքներ կատարող 1 հոգի էլեկտրահարվել են ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

 

Վնասվել են նաև կայանված «Honda» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները: Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

 

Դեպքի մասին ոստիկանության Դավիթաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում աշխատանքային կանոնների չպահպանման հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: